Լուսինեն ավելի մեծ է, քան մեզ թվում է. Էդուարդ Միրզոյանը՝ Լուսինե Զաքարյանի մասին

am es
lousinen-aveli-mec-e--qan-mez-tvoum-e-edouard-mirzoyane-lousine-zaqaryani-masin

Հատված գրականագետ Կարլեն Դանիելյանի՝  204 էջից բաղկացած «Լուսինե Զաքարյան» աշխատությունից, որը գրվել է երգչուհու ստեղծագործական գործունեության բուռն շրջանում,  հրատարակվել 1981-ին:

«1973 թվականի փետրվարին Լուսինեն մեկնեց Արգենտինա ՝ Բուենոս Այրես: Արվեստագետների խումբը ղեկավարում էր կոմպոզիտորների միության նախագահ Էդուարդ Միրզոյանը:

Բուենոս Այրեսի ամենամասսայական թերթերից մեկը՝ «Կլարինը» , նշում էր, որ հայ արտիստների և կոմպոզիտորների տված մենահամերգները հայտնություն էին բուենոսայրեսցիների համար. «Դրանք իրենցից ներկայացնում են այն, ինչը չկա Բուենոս Այրեսի երաժշտական կյանքում: Օրինակ Լուսինե Զաքարյանի երգը ինչ-որ չլսված բան է: Այդ երգչուհու ձայնը անթերի է, հեռու վոկալ խորամանկություններից ու արտակարգ մաքուր երանգներ ունի»»:

 

Էդուարդ Միրզոյանն այսպես է բնորոշել Լուսինե Զաքարյանին. «Լուսինեին համարում եմ մեր արվեստի ամենաեզակի երևույթներից մեկը: Եվ դա գուցե պայմանավորված է նրանով, որ Նրան ոչ մեկի հետ չի կարելի համեմատել: Նա ստեղծեց իր սեփականը և Նրա մասին չի կարելի ասել, թե Լուսինեն այսինչի կամ այնինչի հետևորդն է: Նա ոչ մեկին նման չէ՛:

Էլ չեմ խոսում Նրա չափազանց արտահայտիչ և գեղեցիկ ձայնի մասին, որ նույնպես եզակիորեն իրենն է՛: Նրա կատարման ձևը, մաներան գալիս է Նրա բնությունից, իսկ Նրա բնությունը մաքուր է ու կատարյալ:

 

...Լուսինեն ավելի մեծ է, քան մեզ թվում է»:

 

 

 

Լուսանկարում (ձախից աջ) Ռուբեն Մաթևոսյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ալեքսանդր Հարությունյան, Խաչատուր Ավետիսյան, Ռաիսա Մկրտչյան, Ռուբեն Ահարոնյան, Էդուարդ Միրզոյան, Մեդեա Աբրահամյան, Ղազարոս Սարյան, Լուսինե Զաքարյան, Էդուարդ Բաղդասարյան, Էդգար Հովհաննիսյան, Հենրի Ալավերդյան:

1973 թվականին Արգենտինայում:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ