Լուսինեն երգ էր, հավատ էր, աղոթք էր. Սուսաննա Դավթյանը պատմում է մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի մասին (տեսանյութ)

lousinen-inqe-ergn-er--havatn-er--axotqn-er-sousanna-davtyane-patmoum-e-mecanoun-ergcouhi-lousine-zaqaryani-masin

«Լուսինեն ինքը երգն էր, հավատն էր, աղոթքն էր: Նա աստվածային մի կին էր՝ շշմելու  բնավորությամբ»,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում հայ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի մասին իր հուշերով է կիսվում նրա մտերիմ մարդկանցից մեկը՝ Երևանի բժշկական համալսարանի դոցենտ Սուսաննա Դավթյանը:

«Նա գիտեր, որ ժողովուրդն իրեն սիրում ու պաշտում է: Ոչ միայն Հայաստանում, ամեն տեղ որտեղ նա երգում էր, պաշտամունքի առարկա է, բայց նույնիսկ այդ պարագայում նա չգոռոզացավ, չհպարտացավ: Լուսինեն մաքրություն էր, անմեղություն»,- պատմում է տիկին Սուսաննան:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ախլցխայից Երևան տեղափոխված Սվետլանա Զաքարյանը չէր դառնա Լուսինե, եթե կողքին չունենար Խորեն Պալյանին: «Խորենի ազդեցությունը հսկայական էր:  Լուսինեն ծնվել էր Ախլցխայում, ռուսական դպրոց գնացել, Երևանում էլ էր ռուսակսն կրթություն ստացել, հայերեն չգիտեր, ուր մնաց՝ գրաբար: Իսկ Խորենը գրաբարի հրաշալի գիտակ էր, 1500 շարական գիտեր: Խորենն օգնեց Լուսինեին գնալ մեր դարերի խորքը, և նրանք միասին մեր երգերի վրայից զգուշորեն հանեցին փոշին: Այդ երգերը մենք ունեինք, բայց միաժամանակ չունեինք, որովհետև ժողովուրդը տեղյակ չէր: Լուսինեն մեր հոգևոր երգերը կատարեց աշխարհի ամենամեծ համերգասրահներում և սիրել տվեց այդ երգերը»,- նշեց նա:

Տիկին Սուսաննան նկատում է՝ Խորեն Պալյանը կարող էր բոլորին օգնել, «բայց այն սերմը, որ ցանում էր Խորենը, պետք է պարարտ խող ունենար, որ ծլարձակեր և կանաչեր»:  Այդ ընտիր հողը Լուսինեն էր:

«Երբ 1992 թվականին Լուսինեն մահացավ, Խորենն ասում էր՝ ես ապրում եմ, որ ապրեցնեմ Լուսինեի հավերժությունը: Նա մեծ երազանք ուներ, որ այն տունը, որտեղ իրենք ապրել են, դառնար հայ հոգևոր երաժշտության կենտրոն և Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան: Այդ երազանքն իրականացրեց Խորենի եղբոր որդին՝ Րաֆֆի Պալյանը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Նմանատիպ նորություններ