Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լույս աշխարհ է եկել ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ Հակոբ Վարդիվառյանի թոռնուհին

am
louys-asxarh-e-ekel-rak-geragouyn-xorhrdi-andam-hakob-vardivaryani-tornouhin

Լույս աշխարհ է եկել ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, Ամերիկայի և Կանադայի Թեքեյան Մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ, պատմաբան, հրապարակախոս, «Պայքար» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանի թոռնուհին:

Նորածնին տվել են Վաննա Վիկտորյա անունը: Փոքրիկն ընկեր Վարդիվառյանի երկրորդ թոռնուհին է, որդու՝ Հայկ Վարդիվառյանի դուստրը:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի աշխատակազմի և խմբագրական խորհրդի անունից ի սրտե շնորհավորում ենք Վարդիվառյանների ընտանիքին երջանիկ առիթի կապակցությամբ: Թող ամենազօր Տերն իր օրհնության ներքո պահի ու պահպանի Ձեր ընտանիքը, շնորհի քաջառողջություն և ամենայն բարիք: Փոքրիկին ցանկանում ենք անհոգ մանկություն, անամպ երկինք և բարօրություն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ