Լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ Թադէն. Գոհար Գասպարյան

am
louys-asxarh-ekav-mer-erkrord-ordin-taden-gohar-gasparyan

Լույս աշխարհ է եկել հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի և  նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի երկրորդ զավակը: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում.

«Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷն։ Թող այս անհավատալի հրաշքը կատարվի բոլորի ընտանիքներում։ Շնորհակալ ենք բժիշկ Դավիթ Աբովյանին՝ նվիրյալ մասնագետին, ով իր բարձր պրոֆեսիոնալիզմով ու խաղաղ բնավորությամբ մեր ընտանիքի կողքին է։ Ինչպես նաև Էրեբունի բժշ. կենտրոնի ծննդատան անքուն աշխատակիցներին բարեխիղճ վերաբերմունքի համար։

Առողջ եղեք, փոքրիկ գանձեր»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ