Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Լողորդ Արթուր Բարսեղյանը պատանեկան Օլիմպիական խաղերում 8-րդ տեղն է գրավել

am es ru
loxord-artour-barsexyane-patanekan-olimpiakan-xaxeroum-8-rd-texn-e-gravel

Հայաստանի պատանեկան Օլիմպիական թիմը շարունակում է ելույթները 3-րդ ամառային խաղերում, որոնք ընթանում են Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:

Լողորդ Արթուր Բարսեղյանը ազատ ոճի 50 մետր մրցաձևի եզրափակչում տարածությունը հաղթահարելով 23.13 արդյունքով՝ գրավել է 8-րդ հորիզոնականը:

Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես են գալիս 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան:

Լրահոս

Նմանատիպ նորություններ