«Լրագրողներ առանց սահմանների». մեզ շարունակում են հալածել

20-րդ դարում լրագրողի մասնագիտությունը համալրեց կյանքի համար ամենավտանգավոր մասնագիտությունների ցանկը, իսկ մեր օրերում էլ ավելի է «ամրապնդում» իր դիրքերը: Գրեթե յուրաքանչյուր օր, գտնվելով ամենակարևոր իրադրությունների կիզակետում, շատ դեպքերում վտանգելով սեփական կյանքը, լրագրողները տեղեկատվություն են տրամադրում հասարակությանըч կատարելով իրենց մասնագիտական պարտականությունները:
Հեռու չգնանք՝ բավական է հիշատակել տակավին վերջերս սաուդյան ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի գազանաբարո սպանությունը, որը ցնցեց ողջ աշխարհը: Վերջին երկու տարիների ամենահնչեղ սպանությունների թվում են նաև մալթացի կին լրագրող Դաֆնա Կարուանա Գալիսիայի (2017, նոյեմբեր) և սլովակ Յան Կուչյակի (2018, փետրվար) նկատմամբ իրականացված ոճիռները: Առաջինը զոհվեց իր ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից, երկրորդը իր հարսնացուի հետ միասին վարձու մարդասպանի ձեռքով գնդակահարվեց իր տանը: Երկու դեպքում էլ լրագրողները սեփական հետաքննությունն էին վարում իրենց երկրների մաֆիոզ կլանների գործունեության վերաբերյալ:
Դեկտեմբերի 18-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության rsf.org պաշտոնական կայքէջը հետաքրքրաշարժ թվեր է հրապարակել լրագրողների նկատմամբ իրականացված ռեպրեսիաների վերաբերյալ: Դրանք հիմնված են 2017-2018 թվականներին կազմակերպության փորձագետների կողմից իրականացրած հետազոտությունների վրա:
Ահավասիկ, համաձայն զեկույցի, այս տարվա 11 ամիսների ընթացքում աշխարհում զոհվել է 80 լրագրող: Այս թիվը 15-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Առավել շատ ԶԼՄ ներկայացուցիչներ են զոհվում այնպիսի երկրներում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվում՝ Սիրիա (11), Աֆղանստան (15): Հետ չի մնում նաև ապահով Մեքսիկան, որտեղ, համաձայն զեկույցի, այս տարի լրագրող է զոհվել: Հիշատակվում է նաև ԱՄՆ-ը՝ այս տարի Աննապոլիս քաղաքի Capital Gazette թերթի խմբագրության վրա իրականացված հարձակման զոհ է դարձել 5 աշխատակից:
Զեկույցում նաև նշվում է, որ 348 լրագրողներ գտնվում են կալանքի տակ՝ իրենց մասնագիտական գործունեության պատճառով: Գրեթե կիսով չափ դրանք ներկայացնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրանը: Եվս 60 լրագրող տարբեր կազմակերպություններում գտնվում ենէ պատանդի կարգավիճակում, իսկ երեքը անհետ կորած են համարվում:
Կայքը նշում է նաև որոշ երկրների դրական օրինակը: Ասենք, Իտալիայում այսօր 10 լրագրողներ գտնվում են ոստիկանության պաշտպանության ներքո: Դրանցից մեկը՝ Ռոբերտո Սավիանոն, այս տարի հայտնի դարձավ նրանով, որ իր հետաքննությամբ նպաստեց նեապոլիտական մաֆիայի պարագլուխներից մեկի ձերբակալությանը: Ընդհանուր առմամբ, իտալական ոստիկանության պաշտպանությունից միայն անցած տարի օգտվել են ավելի քան 200 լրագրողներ:
Լրագրողությունը որպես մասնագիտություն ընտրած անձանց համար ամենավտանգավոր երկրներն են համարվում, բացի վերը հիշատակվածներից, նաև Ֆիլիպիններն ու Իրաքը: Փառք Աստծո, այս առումով Հայաստանը, հավանաբար, երկրագնդի ամենաապահով երկրներից մեկն է, սակայն ընդհանուր միտումներին ծանոթանալ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, առավել ևս, որ լրագրողներին հալածելու գործում «առաջատարների» թվում են նաև մեր որոշ հարևաններ:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ