ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, քաղաքական հանգուցալուծում է պետք. Դոնալդ Տուսկ

am es
lx-hakamartoutyoune-razmakan-loucoum-couni--qaxaqakan-hangoucaloucoum-e-petq-donald-tousk

Երևանում այսօր կայացած Փաշինյան-Տուսկ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը:

«ԵՄ-ը քաջալերված է հարցի շուրջ այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստ է ժողովուրդներին խաղաղության պատրաստել և շեշտադրել մարդասիրական խնդիրները: Մենք նաև կիսում ենք ՄԽ համանախագահների մտավախությունը շփման գծի երկայնքով  վերջին զոհերի վերաբերյալ, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ: Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու համար այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղության և իրական բանակցությունների համար: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին»,-ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ ԵՄ-ը շարունակում է լիաթոք օժանդակել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և արդար ու տևական հանգուցալուծում գտնելու շեշտադրությանը՝ ելնելով հիմնական սկզբունքների վրա:

 

«Եվրամիությունն արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել ժողովրդներին խաղաղության նախապատրաստող միջոցներին»,-ասաց Տուսկը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ