Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը չի փոխվել. Պյոտր Սվիտալսկի

am en ru
lx-harci-kargavorman-veraberyal-em-dirqorosoume-ci-poxvel-pyotr-svitalski

Թույլ տվեք վերահաստատել, որ ԵՄ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է նույնը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանն ընդգծեց, որ սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար դիրքորոշումների վրա: «Առաջին հերթին մենք հավատացած ենք, որ այս հակամարտության համար որևէ ռազմական լուծում չկա, այն միայն կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով: Երկրորդ, մենք մեծապես նպաստում ենք Մինսկի խմբին: Մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել: Մենք այս դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք: Վստահ եմ, որ որևէ պատճառ չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն իր դիրքորոշումը փոխում է»,- ասաց Սվիտալսկին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ