Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը

Հուլիսի 16-ի ուշ երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում երկարատև հիվանդությունից հետո մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա որդին՝ Գոռը:
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածած հայտարարությունում:
Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Կիսլավոդսկում: 1969-73 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973 թվականից աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ. Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն. Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ. Գորկու «Հատակում», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) և այլն: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին», «Նահապետ», «Քարե հովիտ», «Լիրիկական երթ», «Դեռ ապրում ենք», «Արյուն», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ընկեր Փանջունի», «Հարսնացուն Ջերմուկից», «Լռության սիմֆոնիա», «Չգրված օրենք», «Սիրո աստղ», «Սիրո գործակից» և այլն: 2010 թվականից նկարահանվել է «Վերադարձ», «Եզրագծից այն կողմ» և այլ հեռուստանովելներում:
2017 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման և ՀԹԳՄ ոսկե մեդալի:
Դերասանի մահվան կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, գործընկերներին և վարպետի գործը գնահատող հազարավոր երկրպագուներին:
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում