ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ռուհանի-Թրամփ հանդիպում չի կայանա

am
mak-i-glxavor-asambleayoum-rouhani-tramp-handipoum-ci-kayana

Իրանի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանի ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Չեմ հաստատում այդ տեղեկատվությունը», - ասել է Մուսավին՝ պատասխանելով Ռուհանի-Թրամփ հնարավոր հանդիպման մասին հարցին: Այս մաիսն տեղեկանում ենք Press TV-ի հրապարակումից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Թրամփը ապատեղեկատվություն էր անվանել լուրերն այն մասին, որ պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Իրանի ղեկավարության հետ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ