Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Մակրոնը քննադատել է Իրանի ղեկավարության քաղաքականությունը

am ru
makrone-qnnadatel-e-irani-xekavaroutyan-qaxaqakanoutyoune

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Իրանի ղեկավարության քաղաքականությունը: Վերջինս նման հայտարարություն է արել Նյու Յորք մեկնելիս, որտեղ  մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին:

«Այժմ իրանացիները գնում են լարվածության աճի ուղով, ինչը ռազմավարական սխալ է», - գրում է Le Monde թերթը: «Դա սխալ է ինչպես Իրանի համար, այնպես էլ հավաքական անվտանգության ապահովման առումով», - նշել է Մակրոնը:

Մակրոնը, պատասխանելով հարցին՝ ո՞վ է իր կարծիքով հարվածել Սաուդյան նավթային օբյեկտների ուղղությամբ, ասել է հետևյալը. «Հարկավոր է շատ զգուշավոր լինելպատասխանելիս այն հարցին, թե ով է կանգնած այդ հարվածների հետևում: Այժմ որոշակի պատկերացում կա հարցի վերաբերյալ, սակայն չպետք է մոռանալ, որ ռմբակոծումը նոր տեսակի ռազմական գործողություն է: Այն փոխում է հենց այն էկոհամակարգը, որտեղ գտնվում է տարածաշրջանը և նոր իրավիճակ է ստեղծում», - նշել է Ֆրանսիայի նախագահը:

Նա ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Պարսից ծոցի գոտու անվտանգությունն ուղղակիորեն արտացոլվում է բենզինի գնի վրա»: «Բայց դա նաև մեր սեփական անվտանգության վրա է անդրադառնում, քանի որ «դոմինոյի էֆեկտին» դիմակայելը չափազանց դժվար է», - շեշտել է Մակրոնը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ