Մամեդյարովը մեջբերել է Մադրիդյան սկզբունքների 3-րդ և 6-րդ կետերը, իսկ այդ սկզբունքներից մենք չենք հրաժարվել. քաղաքագետ

mamedyarove-mejberel-e-madridyan-skzbounqneri-3-rd-e-6-rd-ketere--isk-ayd-skzbounqneric-menq-cenq-hrajarvel-qaxaqaget

Մադրիդյան սկզբունքների բացի որևէ այլ փաստաթուղթ դրված չէ բանակցային սեղանին, էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ Մամեդյարովը հայտարարում է, թե հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից և խաղաղապահ ուժեր տեղակայվեն: Այս մասին նշում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ նախօրեին արած հայտարարությանը:

«Ցավոք սրտի տեսնում ենք, որ այսօր այդ սկզբունքներն են առաջ տարվում, և Մամեդյարովի հայտարարությւոնը խաղաղապահ զորքերի տեղակայման և հայկական զորքերի դուրս բերման մասին, որից շատերը զարմացան, հենց Մադրիդյան սկզբուքնների 3-րդ և 6-րդ կետերն են: Այն, որ Մամեդյարովն ասում է՝ 15 տարի բանակցում ենք, ճիշտ է ասում: Երբևէ հայտարարություն չի եղել, որ բանակցային գործընթացի հիմքը փոխվում է: Միակ հայտարարութունը, որ արել է Փաշինյանը, այն էր, որ 3 սկզբունքները և 6 բաղադրիչները պարզաբանման կարիք ունեն, բայց չի ասվել, որ Մադրիդյան սկզբունքները, որոնք պաշտոնապես 2007 թվականի նոյեմբերի 29-ից դրված են բանակցությունների հիմքում, չեղարկվել են»,- նշեց քաղաքագետը:

Նա հիշեցրեց, որ վերոնշյալ սկզբուքնների 3-րդ կետում խոսվում է հայկական զորքերի դուրսբերման ու տարածքների հանձնման մասին, իսկ 6-րդ կետում՝ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին. «Ինչո՞ւ եք զարմանում, որ Մամեդյարովն այդպես է ասում: Միգուցե նա ստում է, որ համաձայնության են եկել համանախագահների հետ: Բայց չէ՞  որ այդ ամենը բանակցային հիմքում է, և քանի դեռ պաշտոնական հրաժարում չկա Մադրիդյան սկզբունքներից, դրանք մնալու են ակտուալ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ