Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Մամեդյարովի՝ խաղաղապահ ուժերի հիշատակումը թիրախավորում է բացառապես արտաքին լսարանը. իրանագետ

am
mamedyarovi-xaxaxapah-oujeri-hisatakoume-tiraxavoroum-e-bacarapes-artaqin-lsarane-iranaget

Հայաստանում կարծիքներ կան, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ արցախյան խնդրով բանակցությունների մասին վերջին հայտարարությունները բացառապես միտված էին ներադրբեջանական լսարանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

 

«Անշուշտ, դրանց որոշ մասը հենց այդ նպատակն էլ հետապնդում էր, սակայն խաղաղապահ ուժերի հիշատակումն, ըստ իս, թիրախավորում է բացառապես արտաքին լսարանը։

Կասկած չկա, որ հայկական շահերի տեսանկյունից լավագույն խաղաղապահը հենց մեր զինվորն է, որն այս պահին էլ վստահությամբ հսկում է Արցախի Հանրապետության անդորրը, սակայն կան արտատարածաշրջանային խաղացողներ, որոնք թեկուզ խաղաղապահ ուժերի ձևաչափով ամենևին դեմ չէին լինի հայտնվել մեր տարածաշրջանում՝ առավել ևս, որ դա հնարավորություն կտա, պատկերավոր ասած, նաև կախվել Իրանի հյուսիսի վրա։

 

Կարծում եմ՝ հենց այդ արտատարածաշրջանային ուժերին էր ուղղված Ադրբեջանի արտգործնախարարի ակնարկը, որն, ըստ էության, նաև Իրանի դեմ է»,- գրել է Ոսկանյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ