Մամեդյարովի «խայծի» մասին

am
mamedyarovi-xayci-masin

Ադրբեջանի ԱԳ նախարարը Վաշինգտոնի հանդիպումից հետո հանդես եկավ միակողմանի, մանիպուլացիոն հայտարարություններով՝ աղավաղելով թե՛ հանդիպման, թե՛ բանակցային գործընթացի տրամաբանությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ իրենց հերթին դրանք տարաբնույթ ձևերով ներկայացրեցին և արդյունքում ստացվեց այնպես, թե, իբր, համանախագահները Վաշիգտոնում առաջարկել են դուրս բերել զորքերը և տեղակայել խաղաղապահներ: Այս մասին նշում է քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ նկատելով. «Այն, որ ադրբեջանական կողմը նման մանիպուլյացիաների փորձ և մոտիվացիա ունի, գաղտնի չէ: Սակայն Մամեդյարովի թեզերը ոմանք (գիտակցված կամ ոչ այդքան) մտցրեցին հայկական լրատվական/քաղաքական տիրույթ և «լուրջ» դեմքերով փորձում են հասկանալ, թե ինչ խաղաղապահների մասին է խոսքը և «ինչ է գաղտնի պահվում հայկական կողմը»: Սա արդեն տխուր է և խոսում է այդ անձանց պրոֆեսիոնալիցմի հոռի վիճակի մասին»: 

Քաղաքագետը խորհուրդ է տալիս՝ րոպե առաջ մեկնաբանություն տալուց/գրելուց առաջ մեկ-մեկ արժե ծանոթանալ լուրի սկզբնաղբյուրին, բոլոր կողմերի պարզաբանումներին, և ոչ թե դառնալ Հայաստանում ադրբեջանական քարոզչության տարածող:

Լրահոս

Նմանատիպ նորություններ