Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում. վարչապետ

am es
mamouli-azatoutyounn-ayn-kareoragouyn-arjeqneric-e--orn-aysor-ounenq-hayastanoum-varcapet

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: 

Վարչապետի ուղերձը ներկայացնում ենք ստորև.

 

«Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Սիրելի՛ լրագրողներ,

 

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը,  այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում:

 

Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի  մեր հայրենիքը հստակ և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 61-րդ հորիզոնականը: 

 

Հարգելի' գործընկերներ,

 

մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, և մենք  պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:

 

Մեկ անգամ ևս  շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում  ստեղծագործական հաջողություններ, ազատ և անվտանգ գործունեություն»:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ