Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Մանչեսթեր Սիթին՝ Անգլիայի սուպերգավաթակիր

mancester-sitin-angliayi-soupergavatakir

Անգլիայի սուպերգավաթի խաղում միմյանց դեմ էին դուրս եկել նախորդ առաջնությունում ֆուտբոլային տոն ապահովողները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Անչափ հետաքրքիր խաղում մարզական բախտը ժպտաց քաղաքայիններին, որոնք կարողացան հաղթել 11 մետրանոց հարվածաշարերով։

 

Պեպ Գվարդիոլան և Յուրգեն Կլոպը խաղադաշտ էին ներկայացել հետևյալ մեկնարկային կազմով՝

 

«Լիվերպուլ» - 1. Ալիսսոն, 26. Ռոբերտսոն, 4. Վան Դեյկ, 12. Գոմես, 66. Ալեքսանդր-Առնոլդ, 3. Ֆաբինյո, 14. Հենդերսոն (ա), 5. Վեյնալդում, 27. Օրիգի, 11. Սալահ, 9. Ֆիրմինո

 

«Մանչեսթեր Սիթի» - 1. Բրավո, 30. Օտամենդի, 5. Սթոունզ, 2. Ուոքեր, 16. Ռոդրի, 21. Դավիդ Սիլվա (ա), 17. Դե Բրյունե, 19. Սանե, 20. Բերնարդու Սիլվա, 7. Սթերլինգ

 

Առաջին խաղակեսի սկզբում անգլիացի եզրային կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը բացեց խաղի հաշիվը գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դավիթ Սիլվան։

 

77-րդ րոպեին հերթը «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպաններին էր՝ Վիրջիլ վան Դեյքի փոխանցմանն արձագանքեց մյուս պաշտպան Ժոել Մատիպը՝ գրավելով «Ման. սիթիի» դարպասը՝ 1-1։ Մնացած ժամանակում թիմերը այդպես էլ չկարողացան գոլի հեղինակ դառնալ: 11 մետրանոց հարվածաշարում դիպուկ գտնվեցին «Մանչեսթեր Սիթիի» խաղացողները։ Ժորժինյո Վեյնալդումի վրիպումը ծանր նստեց Կլոպի թիմի համար և «Ման. Սիթին» նվաճեց այս մրցաշրջանի առաջին տիտղոսը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ