Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Մանկապատանեկան մամուլը գլխատվում է. ամսագրերը՝ փակման եզրին (տեսանյութ)

mankapatanekan-mamoule-glxatvoum-e-amsagrere-pakman-ezrin-tesanyout

Կրթության և գիտության նախարարությունը կրճատել է մանկապատանեկան 4 ամսագրերին տրվող ֆինանսավորումը: «Կանչ», «Աղբյուր», «Ծիծեռնակ» և «Խաբարբզիկ» ամսագրերի գլխավոր խմբագիրներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին, որ նախարարությունը մրցույթ է հայտարարել, համաձայն որի՝ պետական ֆինանսավորում կստանան այն ամսագրերը, որոնք ամենափոքր բյուջեն կներկայացնեն: Արդյունքում մրցույթը հաղթահարել են այնպիսի ամսագրեր, որոնք նույնիսկ պատրաստի համարներ չունեն և անհայտ են ընթերցողին:

Խմբագիրները փաստում են՝ նախարարությունն առաջնորդվում է ոչ թե ամսագրերի բովանդակությամբ, այլ դրանց արժեքով, և պետբյուջեյում խնայողություն կատարելու համար երեխաներին զրկում է մանկական ամսագրերից:

Մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվակականի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ