Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

am en ru es
manoogian-simone-fonndation-announces-the-passing-of-louise-manoogian-simone

Այսօր երեկոյան ստացանք գույժը Մանուկյան-Սիմոն հիմնադրամից¸ որ փետրվարի 18-ի ուշ գիշեր վախճանվել է ազգային մեծ բարերար, ¸ Հայկական բարեգործական ընդհանուր միության երբեմնի նախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնը¸ 85 տարեկան հասակում։ Մեծ մարդասեր¸ ստեղծագործ մտքի տեր¸ իր ժողովրդի նվիրյալ գործիչ եւ խիստ բնավորության մեջ ազնվագույն եւ գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն¸ որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։ Նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից¸ ավելին՝ խորհրդանիշներից մեկը։ Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը¸ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը¸ Հայաստանում կրթության գործի՝ առաջին հերթին՝ Երեւանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին։

Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության եւ սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները¸ այլեւ օրինակ եւ խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների¸ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում¸ թե՛ Արցախում¸ թե՛ Սփյուռքում։

Խորին ցավակցություններ եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին¸ երեք զավակներին¸ զույգ թոռներին։

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՌԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ