Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Մանրամասներ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

am
manramasner-astraxan-stavropol-avtojanaparhin-texi-ounecac-vtaric

ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած երեք հայերից մեկի առողջական վիճակը միջին ծանրության է, մյուսներինը՝ բավարար: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված  2015 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 2010 թ.):

Տուժածները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասին Ապանասենկոյի շրջանի կենտրոնական հիվանդանոց, որտեղ բժիշկները Ե.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ երեխաներինը՝ բավարար:

Լրահոս

Նմանատիպ նորություններ