Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն է. Թորոսյան

Վայոց Ձորի մարզպետի օգնականի կողմից ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վիճակը լավանա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով այսօր առավաոտյան այցելել էր սպային։
«Ամենօրյա կապի մեջ ենք, որպեսզի հասկանանք՝ դրական տեղաշրժ կա, թե՝ ոչ: Ցավք, այս պահին դեռևս չկա: Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի կյանքը փրկվի և առողջությունը վերականգնվի»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ այս պահին դրսում բուոժումը շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ փոխգնդապետը տեղափոխման ենթակա չէ:
Նախարարը խոսեց նաև անազատության մեջ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին: Այս առիթով նա նշեց. «Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ամենասկզբից եղել է մեր ուշադրության կենտրոնում: Մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը։ Երկրորդը, քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է նա գտնվում թե կոնկրետ բուժհիմնարկի, թե իր կողմից նախընտրած բժիշկների կողմից։ Նաև արտասահմանից բժիշկներ կան ներգրավված, որոնք անհրաժեշտության դեպքում խորհուրդներ են տալիս։
Վիճակը գնահատում են կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա։ Ուզում եմ միանգամից պատասխանել մեղադրանքներին, երբ ասում են, որ՝ «սպանում են»։ Չկա նման բան։ Ամեն ինչ արվում է ցանկացած մարդու առողջությունը պահպանելու համար անկախ նրանց կարգավիճակից»,- նշեց Թորոսյանը։
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ