Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Մարդասիրությունը պարզապես իրար հետ համերաշխ ապրելու գաղափարը չէ. Նուբար Աֆեյան

mardasiroutyoune-parzapes-irar-het-hamerasx-aprelou-gaxapare-ce-noubar-afeyan

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս օրերին շարունակում է մարդասիրական գաղափարախոսությամբ հագեցած միջոցառումներ անցկացնել ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև Հայաստանի այլ քաղաքներում:

Այսօր «Ավրորան» արդեն Դիլիջանում է, որտեղ օրվա ընթացքում նախատեսված են տարատեսակ համաժողովներ և հանդիպումներ:

Օրը մեկնարկեց UWC Դիլիջան միջազգային դպրոցում՝ «Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողով: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, կարևորելով մարդասիրության դերը կրթության մեջ, նշեց, որ այս կերպ իրենք փորձում են ներկա օրինակներով աշակերտներին փոխանցել մարդասիրության գաղափարը:

«Շատ հետաքրքիր գաղափար է ուսման մեջ մարդասիրական գաղափարներ մտցնելը: Եվ մարդասիրությունը պարազապես իրար հետ համերաշխ ապրելու գաղափարը չէ, պետք է գաղափարների միջև կապ ստեղծվի, և իրենք էլ մեկ կյանք ապրեն»: Աֆեյանի խոսքով «Ավրորայի» գաղափարը` երախտագիտություն ի գործ, նշանակում է, որ քո կյանքն արդյունքն է ուրիշների օգնության կամ երկրորդ առիթն է, որն իբրև վերապրող ազգի տրվել է ապրելու համար. «Որպես վերապրած ազգ, մենք կարող ենք օրինակելի դառնալ, որովհետև մենք կամաց-կամաց հաղթահարել ենք խնդիրները և սկսում ենք ապրել իբրև նորմալ ազգ, ու մեր ասելիքն ու թելադրանքն ունենք»,- ընդգծեց Աֆեյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ