Մարիա Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին

am
maria-zaxarovan-endhatel-e-adrbejanci-lragroxin

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մարտին կայանալիք «Լազարյան ակումբի» համաժողովի անցկացումը դուր չի եկել հարևան Ադրբեջանին: ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարց է տվել Զախարովային, փորձելով սադրել:

Լրագրողը ցանկացել է կապ գտնել Մոսկվայում համաժողովի անցկացման և ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահության միջև,: Համաժողովին մասնակցելու են պատվիրակներ նաև Արցախից:Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին:

«Ի՞նչ կապ ունեն Ռուսաստանի համանախագահությունն այդ համաժողովի անցկացման հետ: Ինչպե՞ս եք դուք կապ տեսնում այդ երկու երևույթի միջև: Անկասկած, Ռուսաստանը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ և բարձրագույն մակարդակով կատարում է իր պարտականությունները: Միևնույն ժամանակ Մոսկվայում ամեն օր հարյուրավոր միջոցառումներ են իրականացվում: Եթե ունեք տեղեկություն, որ դրանցում մասնակցում են պաշտոնական անձինք, տեղյակ պահեք ինձ, և ես կփորձեմ ճշտել», - ասել է Զախարովան:

Լրահոս

Նմանատիպ նորություններ