Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Մարկոս Պիզզելլին այսօր դարձավ 35 տարեկան

markos-pizzellin-aysor-darcav-35-tarekan

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» առաջատար ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին այսօր նշում է իր ծննդյան 35-րդ տարեդարձը։

Մարկոսն իր կարիերան սկսել է բրազիլական «Սան Պաուլ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Տեսնելով երիտասարդ տաղանդի խաղը՝ Երևանի «Արարատը» փորձում է պայմանագիր կնքել Պիզզելլիի հետ և ստացվում է։ 2006 թվականի ապրիլի 30-ին Պիզզելլին իր առաջին խաղն անցկացրեց Ուլիսի դեմ։

6 ամիս անց Պիզզելլիի պայմանագիրն «Արարատի» հետ ավարտվեց, և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Փյունիկ»։ «Փյունիկի» հետ Պիզզելլին հաղթեց 2009 և 2010 թվականների Հայաստանի առաջնությունը և 2009, 2010 թվականների Հայաստանի գավաթը, ինչպես նաև 2010 թվականի սուպերգավաթը։ 2010 թվականի Հայաստանի առաջնության 10-րդ տուրի խաղը 100-րդն էր Պիզզելլիի համար Հայաստանի առաջնությունում։ Այդ մրցաշրջանում Պիզզելլին Գևորգ Ղազարյանի հետ միասին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։ 2011 թվականին առաջնության միջնամասում նա խփեց 6 գնդակ, սակայն տեղափոխվեց «Մետալուրգ» Դոնեցկ։ 2011 թվականի հունիսին Պիզզելլին պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգի» հետ։ Պիզելլիի առաջին գոլը «Մետալուրգի» կազմում Չեռնոգորեցի դեմ էր, որն այդ խաղի միակ գնդակն էր։ Սակայն հետագայում, Մարկոսը, ինչպես որ խաղում էր Հայաստանի առաջնությունում և գոլեր խփում, չկարողացավ նույն կերպ շարունակել Դոնեցկում։

2012 թվականի հունիսին Մարկոսը միացավ Կրասնոդարի «Կուբանին»։ 2011 թվականին կայացած Ռուսաստան-Հայաստան խաղի ժամանակ «Կուբանի» գլխավոր մարզիչն ասել էր, որ իրեն հետաքրքրում է Պիզզելլիի խաղը։

2013-2014թթ. մրցաշրջանն անցկացրեց ռուսական մեկ այլ ակումբի՝ Կրասնոդարի կազմում։ Անցկացնելով մեկ տարի Կրասնոդարում՝ Մարկոսը այդպես էլ չհարմարվեց ռուսական ակումբին և տեղափոխվեց Ղազախստան, որտեղ հաջող հանդես եկավ «Ակտոբեի» կազմում։ Բայց Մարկոսը այստեղ էլ երկար չմնաց. 2016-2018 թվականներին ամենահայ բրազիլացին հանդես է եկել Արաբական Միացյալ էմիրությունները նեկայացնող ակումբներում և մեկ մրցաշրջան էլ անցկացրել հունական «Քսանտի» ակումբում։

Այնուամենայնիվ, երկար ճանապարհորդությունից հետո Պիզզելլին 2018-ին վերադարձավ իր համար հարազատ «Ակտոբե» և ֆանտաստիկ ցուցանիշներ գրանցելով՝ մինչ օրս այդ ակումբում է։ Ճիշտ է, վերջին ժամանակներում Մարկոսին անհանգստացնում են վնասվածքները, բայց արդեն դրանք անցյալում են, և Մարկոսը կրկին պատրաստ է դուրս գալու խաղադաշտ՝ պաշտպանելու մեր ազգային հավաքականի պատիվը։

Haydzayn.am-ը շնորհավորում է մեր ընտրանու կիսապաշտպանին` մաղթելով նրան առողջություն և նորանոր հաջողություններ ինչպես կարիերայում, այնպես էլ` անձնական կյանքում:

Հիշեցնենք, որ Մարկոսը Հայաստանի Ազգային հավաքականում հանդես է գալիս 2008 թվականի մայիսից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ