Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտնիքի արտահոսք. Արթուր Ղազինյան

am es
marti-1-i-gorcov-texi-e-ounecel-naxaqnnakan-gaxtniqi-artahosq-artour-xazinyan

Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտնիքի արտահոսք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ նշելով, որ իր կողմից հանցագործության մասին հրապարակային հաղորդում ներկայացնելուց հետո, ինչպես և սպասվում էր, Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։

«Նախաքննական գաղտնիքի հրապարակման փաստն այլևս անվիճելի է։ Երեկ հայկական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է նախաքննական գաղտնիք հանդիսացող գեներալ մայոր Սամվել Կարապետյանի հարցաքննության ամբողջ տեքստը, իսկ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ՀՔԾ-ից արտահոսքի մասին հանրությանը իրազեկել էր դեռևս մայիսի 9-ին։

Դատախազության և ՀՔԾ գործողությունների տրամաբանությունն ու շարժառիթներն ինձ ամբողջությամբ պարզ են։

Վստահ եմ, որ նշված կառույցներում աշխատում են առավելապես պրոֆեսիոնալ, փորձառու և բանիմաց իրավաբաններ, որոնք չէին կարող անգործություն ցուցաբերել իրենց հեղինակությանն ու վարկանիշին մեծ հարված հասցնող խնդրի առնչությամբ։

Հետևաբար, ինձ ոչինչ չի մնում անել, քան ենթադրել, որ նախաքննության այս ծավալի արտահոսքը կրել է կազմակերպված և կոնկրետ թիրախային բնույթ, որը հրահանգավորված է եղել ՀՀ բարձրագույն իշխանության կողմից և իրագործվել է ՀՔԾ ղեկավարությանը կողմից՝ Գլխավոր դատախազության ղեկավար կազմի լուռ համաձայնությամբ»,- նշում է նա։ 

Ըստ Ղազինյանի՝ այստեղ մենք արդեն գործ ունենք ՀՀ Քր. օր-ի 299 հոդվածի՝ պետական դավաճանության հետ, ինչը պետք է դառնա ապագա իշխանությունների կողմից պարտադիր քննության ենթակա։ «Ուստի, պետք է արձանագրել, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման փաստը չընդունելու և քրեական գործ չհարուցելու որոշումը կրում է բացառապես քաղաքական բնույթ, հետևաբար հետագա գործընթացների ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է առաջին հերթին ՀՀ քաղաքական իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ապա նաև ՀՔԾ ղեկավարի, քննչական խմբի ղեկավարի և անդամների, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության ղեկավար կազմի վրա։

Ռուբեն Մելիքյանի կողմից հանցագործության մասին գրավոր հաղորդման մերժում ստանալուց հետո կհայտարարվի հետագա գործողությունների մասին»,- գրել է նա։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ