Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Մարտի 23-ին ՀՀ-ում հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ կլինի. Փաշինյան

am
marti-23-in-hh-oum-hexapoxakan-masstabneri-sabatoryak-klini-pasinyan

ՀՀ-ում էական փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մեզ հաջողվի Հայաստանը մաքրել աղբից, ավտոմեքենաների ժանգոտած թափքերից և ժանգոտած ու տձև կրպակներից: Այս մասին այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սա, ըստ վարչապետի, այն ոլորտն է, որտեղ պետք է կարողանան համագործակցել կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները:

«Մարտի 23-ին մտադիր ենք Հայաստանում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ: Իհարկե, առաջին անգամը չէ, որ նման ծրագիր է իրականացվում: 2-3 տարի առաջ կառավարությունն իրականացրեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր: Բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները և բացթողումները, որոնք այս ծրագրի համատեքստում արվել են»,-ասաց գործադրի ղեկավարը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ