Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Marvel-ը կին սուպերհերոսների մասին ֆիլմ կնկարահանի

am ru
marvel-e-kin-souperherosneri-masin-film-knkarahani

«Marvel Studios» կինոստուդիան մտադիր է ֆիլմ նկարահանել սուպերհերոսների մասին, որտեղ բոլոր դերերը կանայք կկատարեն: Այս մասին հաղորդում է Variety ամսագիրը՝ վկայակոչելով դերասանուհի Բրի Լարսոնի խոսքերը, որ խաղացել է Քերոլ Դանվերսի կամ Միսս Մարվելի դերերը:

Հոլիվուդյան աստղը հայտնել է, որ նախաձեռնության մասին հայտարարել է ստուդիայի ղեկավար Քևին Ֆայգին:

«Ես կասեի, որ Marvel-ի դերասանական կազմի շատ կանայք են մոտեցել Քևինին և ասել հետևյալը. «Մենք միասին կանենք դա: Մենք ուզում ենք անել դա», - նշել է Լարսոնը:

Միևնույն ժամանակ նա ասել է, որ ինքը պատասխանատու չէ կինոստուդիայի ապագայի համար:

«Բայց եթե մենք իսկապես շատ ենք ցանկանում դա անել, եթե մենք սիրով մոտենանք դրան, ապա դա կլինի», - ընդգծել է Լարսոնը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ