Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Մարզահամերգային համալիրում ռեստորանային համալիր կհիմնվի

am ru
marzahamergayin-hamaliroum-restoranayin-hamalir-khimnvi

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեստորան կստեղծվի: Այս մասին այսօր որոշվեց կառավարության նիստի ժամանակ:

Որոշման հիմքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետն է, որով որոշվում է, որ համալիրի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին` նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով:

Հայտնի է, որ վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000  ՀՀ դրամ, որի 20% ուղղվում է Կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80% ՀՀ պետական բյուջե: Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն. ՀՀ դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ