Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Մարզիկների ավանը պատրաստ է ընդունել Եվրոպական խաղերի մասնակիցներին

am
marzikneri-avane-patrast-e-endounel-evropakan-xaxeri-masnakicnerin

Մինսկում գտնվող «Ուսանողական ավանի» շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ավանը հյուրընկալելու է հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական մարզական խաղերի համար Բելառուսի մայրաքաղաք ժամանած Ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակություներին:

 

Բելառուսի պետական համալսարանի հանրակացարանը բաղկացած է 9 շենքերից և պատրաստ է հյուրընկալել մոտ 9800 մարդու: Համալիրը վերակառուցվել է Եվրոպական խաղերի համար: Բոլոր մարզօջախները գտնվում են ավանի հարևանությամբ:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Օրերս «Ուսանողական ավան» է այցելել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը բարձր է գնահատել համալիրի պատրաստվածությունը: Եվրոպական խաղերի ընթացքում ավանում կաշխատեն մոտ 700 կամավորներ: Սպասվում է, որ առաջին պատվիրակությունները Մինսկ կժամանեն հունիսի 15-ին:

 

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձևերում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ