Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Մասունք Նոր կտակարանի` Մատենադարան-Գանձասարում

am
masounq-nor-ktakarani-matenadaran-gancasaroum

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի աչքի ընկնող ցուցանմուշներից է Մասունք Նոր կտակարանին (Ձեռ. 155, ԺԳ դար, գրիչ՝ Սարգսի և Թագուհու որդի, ստացող՝ Ումեկի որդի Վախթանգ):

Ծագումով մանազկերտցի ազնվական Ումեկի և Հասան-Ջալալի դուստր Մամա-Խաթունի որդին էր Վախթանգը: Ապրելով Թիֆլիսում, որտեղ 1251 թվականին մեծ եկեղեցի էր կառուցել, Ումեկը սերտ կապեր էր հաստատել նաև Արցախ-Ուտիքի հետ: Ինչպես տեղեկանում ենք Մատենադարան-Գանձասարից, բարեպաշտ ծնողները դեռ մանկուց իրենց որդու մեջ սերմանել էին սեր ու նվիրվածություն մորապապի երկրի ու ազգային մշակույթի նկատմամբ: Վախթանգի պատվերով երկու ձեռագիր է մեզ հասել (ՄՄ Ձեռ. 155 և 5669): Ձեռագրերից մեկը Ավետարան է, 1279 թվականին գրել է Վարդան գրիչը: Մյուսը Պողոս առաքյալի թղթերն են, որի գրիչը անհայտ է: Հայտնի չեն նաև ձեռագրերի գրչության վայրը և երկրորդ ձեռագրի գրչության թվականը: Ենթադրվում է, որ մատյանները գրվել են կամ Թիֆլիսում, կամ Արցախ-Ուտիք-Սյունիք միջավայրի արդյունք են:

Ոմեկի որդի Վախթանգի դիմանկարն է: Նա նստած է բարձր թիկնաթոռին, աջ ծնկի վրա երկու ձեռքով բռնել է բաց Ավետարանը, հագել է իշխանական զգեստ, օձիքը, կուրծքը և քղանցքները ծածկված են ոլորոն զարդանախշերով: Գլխին սրածայր գլխարկ է՝ զարդարված ժապավեններով, ոտքերին՝ սրածայր կոշիկներ, ականջներից կախված են օղեր: Դեմքը նուրբ ու խաղաղ է՝ առանց մորուքի, աչքերը խոշոր են, ունքերը՝ բարակ ու կամարաձև, քիթը սրածայր է, բերանը՝ գեղեցիկ ու փոքր, ձեռքերը նուրբ են՝ բարակ ու երկար մատներով: Վախթանգի կերպարում արտահայտված է միջնադարյան հայ ազնվականի կենցաղը և ունի ազգագրական բացառիկ նշանակություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ