Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայից հետո 1 ոստիկանի և 1 քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել

am en ru
mastoci-poxotayi-boxoqi-akciayic-heto-1-ostikani-e-1-qaxaqacou-hivandanoc-en-texapoxel

Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումից:

«Ոստիկանության աշխատակիցը՝ /Ա. Կ. 1992 թվականի ծնված/, ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար: Քաղաքացին՝ /Հ. Ս. 1953 թվականի ծնված/, ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար: Երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,- նշել է նա:

Նշենք, որ Օպերայի տարածքում դեռևս կրքերը չեն հանդարտվում: Սրճարանատերերի ու աշխատակիցների բողոքն ուղղված է Երևանի քաղաքապետարանի դեմ է, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ