Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

am ru en
mastoci-poxotayoum-boxoqi-akciayi-jamanak-toujacnere-dours-en-grvel-hivandanocic

Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժած ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

«Նրանք անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից»,- գրել է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ