Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Մաշտոցյան այբուբենն ուրույն ձևով է ներկայացվել 18-րդ դարի եվրոպացի հրատարակիչների գրքերում

am
mastocyan-ayboubenn-ourouyn-ceov-e-nerkayacvel-18-rd-dari-evropaci-hratarakicneri-grqeroum

Մաշտոցյան այբուբենն ուրույն ձևով է ներկայացվել 18-րդ դարի եվրոպացի հրատարակիչների գրքերում: Ֆրանսիացի փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան, քննադատ, բառարանագիր, էնցիկլոպեդիստների ղեկավար Դենի Դիդրոն հայոց այբուբենն ընդգրկել է 1751թ. Փարիզում լույս տեսած «Հանրագիտարան»-ում:

Հանրագիտարանի այդ 2 էջը Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել միջազգային աճուրդում, և այժմ դրանք ցուցադրվում են գրադարանի Գրատպության թանգարանի Հայոց այբուբենը սրահում:

Մաշտոցյան գրերը տեղ են գտել նաև գերմանացի լեզվաբան Գոտֆրիդ Հենզելի 1741թ. Նյուրենբերգում հրատարակված «Համընդհանուր բանասիրության համառոտ տեսություն» լեզվաբանական աշխատության մեջ ընդգրկված քարտեզում: Երկրների անվանումից բացի քարտեզին նկարված է նաև տվյալ երկրների լեզվով Տերունական աղոթքից մի հատված: Մեսրոպատառ Հայր մերն անմիջապես աչքի է զարնում: Քարտեզի բնօրինակը պահվում է ԱՄՆ Պրինսթոնի համալսարանում։ Մեր թանգարանի Հայոց այբուբենը սրահում կարող եք տեսնել քարտեզի կրկնօրինակը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ