Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի գանձերից՝ 14-րդ դարի ավետարան

am
matenadaran-gancasar-gitamsakoutayin-kentroni-ganceric-14-rd-dari-avetaran

Մաշտոցյան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող գանձերից մեկը` ձեռ. 316, Ավետարան, ԺԴ դար:

Գրչության վայրը և գրիչը անհայտ են: Արցախ-Ուտիքի դպրոցի ձեռագիր է համարվում:


«Խորհրդավոր ընթրիքի» պատկերագրական լուծումը շատ հետաքրքիր է: Այս ինքնատիպ ձևը նորություն է քրիստոնեական արվեստում: Տեսարանը կարծես վերևից է դիտված: Նկարում շրջանաձև սեղանի վերին մասում նստած է Քրիստոսը, իսկ սեղանի շուրջ տեղավորված են տասնմեկ առաքյալների գլուխները՝ գլխներին լուսապսակներ:

Ինչպես տեղեկանում ենք Մատենադարան-Գանձասարից, նկարի ներքևի աջ անկյունում ընդհանուր խմբից առանձնացված է Հուդան՝ գլխավերևում «Յուդա առեալ զպատառն և ել» մակագրությամբ: Նկարիչն այստեղ հեռացել է պատկերագրական ընդհանուր ձևից, որտեղ սովորաբար Հուդան առաքյալների մեջ է լինում:

Կենտրոնում հյուսածո խաչն է, որը խորհրդանշում է Տիրոջ մատնություն-զոհաբերությունը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ