Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Մայիսի 18-ը ապրիլյան պատերազմում զոհված Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն էր (տեսանյութ)

am
mayisi-18-e-aprilyan-paterazmoum-zohvac-davit-hayrapetyani-cnndyan-orn-er-tesanyout

Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված շարքային զինծառայող Դավիթ Հայրապետյանը մայիսի 18-ին կդառնար 22 տարեկան:

2016թ-ի ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը՝ փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել, սակայն խոցվել ու զոհվել է թշնամու ԱՕԹՍ-ի կողմից:

Դավիթը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր: Այս գյուղը ապրիլյան պատերազմին երկու հերոս տվեց հայրենիքին՝ Գագիկ Մելքոնյան ու Դավիթ Հայրապետյան:

Դավիթը երեք ամիս է ծառայել Արցախում: Մարտակերտ եկել էր Արմավիրից, որտեղ մինչ ծառայությունը վեցամսյա զորավարժանքներ էր անցել:

Ծնողները զինվոր որդու հետ վերջին անգամ խոսել են մարտի 30-ին: Քույրը պատմել է, որ գրեթե ամեն օր խոսում էին եղբոր հետ, իսկ մարտի 30-ին զրույցը ժատ ավելի երկար է տրել:  «Հեռախոսը չէր անջատում, ասում էի՝ մի քիչ էլ խոսա, մի քիչ էլ… ու գրեթե մեկ ժամ խոսեցինք, անընդհատ ծիծաղում էր»:

Դավիթը  Հայրապետյանների չորս զավակներից ամենակրտսերն էր: Ծնողները հարցազրույցներից մեկում պատմել են, որ Դավիթին բոլորն են սիրել. «Շատ համեստ էր, կազմակերպված, բոլորը սիրում էին նրան»:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ