Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Մայք Պոմպեոն ժամանել է Անկարա

am en es ru
mayq-pompeon-jamanel-e-ankara

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել է Անկարա՝ քննարկելու սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ըստ առկա տեղեկությունների՝ Պոմպեոն հանդիպելու է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Շավուշօղլուի հետ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մեջ մեղադրվողները կապված են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ