Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Մայր Աթոռն անդրադարձել է Գեղարդավանքի եկեղեցու գմբեթը մագլցելու մասին տեսանյութին

am
mayr-atorn-andradarcel-e-gexardavanqi-ekexecou-gmbete-maglcelou-masin-tesanyoutin

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգն անդրադարձել է Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութին՝ հայ ժողովրդի զավակներին կոչ անելով հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ ու վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները:

«Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից։ Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ»,- նշվում է հայտարարության մեջ:

Հանձնարարվել է առավել զգոն լինել սրբավայրերի պահպանության և խնամքի ծառայության մեջ և հորդորվել է հոգևոր խնամքի իրագործման շրջանակներում բացատրական աշխատանքներ տանել երիտասարդի հետ:

Մայր Աթոռը հայ ժողովրդի զավակներին կոչ է արել հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ և վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ