Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Շուշիի ազատագրումից 27 տարի է անցել

am en es ru
mayskie-prazdniki--segodna-deny-osvobojdenia-susi

27 տարի առաջ մայիսի 9-ին ազատագրվեց Շուշի լեռնաքաղաքը:

Շուշիի ազատագրման բախտորոշ ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. մայիսի 8-ին,  իսկ հաջորդ օրը Շուշին ամբողջությամբ ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք հակամարտության ընթացքում մշտապես Շուշիից ռմբակոծում էին Ստեփանակերտը:

Շուշիի ազատագրումը հիրավի պատմական անհրաժեշտություն էր, որը կոչված էր  վերականգնելու հայկական հողի վրա հայերի ապրելու անուրանալի իրավունքը:

Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Մարտական գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը։ Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Արթուր Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ Օլեգ Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ։

Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը՝ ազատագրելով ռազմավարական կարևորագույն Շուշին, որի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ ԼՂՀ շրջափակման օղակի ճեղքումը (տես Լաչինի մարդասիրական միջանցքի բացումը)։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ