Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է ու վերջ. Արայիկ Հարությունյան

am
mec-hayqi-10-rd-nahang-arcaxe-patmakan-hayastan-e-ou-verj-arayik-haroutyounyan

Իլհամ Ալիևը միջազգային համաժողովում հոխորտում է, որ Արցախի ժողովուրդ գոյություն չունի: Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար՝ հայտարարում եմ, որ մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: 

«Այո՛, Անկախ Արցախի հերոս ժողովուրդը Ադրբեջանի կազմում երբեք գոյություն ունենալ չի կարող, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն վիրավորել նրա արժանապատվությունը, խաթարել նրա անդորրը, որպես դիակ` կմնան չեզոք գոտում, որպես հանցագործ` կդատվեն Արցախի դատարանում, որպես պարտված թշնամի` կշպրտվեն սահմանից շատ հեռու…

Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է ու վերջ»,- հայտարարել է Հարությունյանը: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ