Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Մե՛կ այսօր, մե՛կ էլ ցարական իշխանության ժամանակ էր հալածվում Հայոց եկեղեցին

mek-aysor--mek-el-carakan-isxanoutyan-jamanak-ein-halacoum-hayoc-ekexecoun

Երբ Հայաստանի արևելյան հատվածը մաս կազմեց Ցարական Ռուսաստանի և այստեղ իրականացվեց մարդահամար՝ շատ արագ պարզ դարձավ, որ հայերը, ի տարբերություն տարածաշրջանի ու, ընդհանրապես, կայսրությունում բնակվող մյուս ազգերի, շատ ավելի գրագետ են։ Նման ֆենոմենի պատճառը Հայ Առաքելական եկեղեցին էր, որը նույնիսկ օսմանյա և պարսկակա իշխանությունների բռնաճնշումների ներքո շարունակում էր լուսավորություն տարածել իր ազգի մեջ։

Ցարական իշխանության ներքո, ստանալով փոքր-ինչ ազատություն, հայ եկեղեցին ընդլայնեց կրթություն տարածելու իր գործառույթները՝ վանական համալիրների և եկեղեցիների կողքին բացվեցին տարրական դպրոցներ երեխաների համար։ Ռուս չինովնիկներին էլ ավելի զարմացնում էր այն փաստը, որ հայ գյուղացիները ձգտում էին, որպեսզի իրենց երեխաները ներգրավվեին կրթական այդ ծրագրերի մեջ։ Սա մի երևույթ էր, որը խորթ էր թե՛ ռուս գյուղացուն, թե՛ նույնիսկ հարուստ խավի ներկայացուցիչներին։

Ռուսները այս իրավիճակի՝ այսինքն, զանգվածային կրթության մեջ, տեսան որոշակի վտանգ և շուտով ձեռնամուխ եղան բռնաճնշումնների եկեղեցու և, հատկապես, հայկական դպրոցի հանդեպ։ Առաջին պահանջն էր եկեղեցուն դուրս բերել դպրոցներից, իսկ առանց հոգևոր դասի մասնակցության՝ դպրոցները դատապարտված էին փակվելու։

Այս պատմությունը հիշեցի այս օրերին, երբ ՀՀ նոր կառավարության ղեկավարության թեթև ձեռքով հարձակում է սկսվել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ նույնատիպ նպատակով՝ դուրս մղել եկեղեցուն դպրոցից և, ընդհանրապես, արգելել եկեղեցու պատմության դասավանդումը դպրոցում։ Այստեղ բնական հարցեր են առաջանում. առաջին, գաղտնիք չէ, որ եկեղեցին առանձնապես գործառույթ չունի հայկական դպրոցում, հետևաբար, այս պայքարի իմասը ինչո՞ւմն է։

Եթե դուք ունեք դպրոցահասակ երեխա և նրան հարցնեք, թե դպրոցում ե՞րբ է ինքը վերջին անգամ քահանա տեսել, ապա նա նույնիսկ չի էլ հիշի, հետևաբար, բնական հարց է առաջանում ինչի՞ դեմ են պայքարում նորելուկները։ Նման հարձակումների նպատակները մի քանիսն են. առաջին հերթին վարկաբեկել Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։

Իզուր չէ, որ հակաեկեղեցական հայտարարություններում օգտագործվում է միջնադարյան խավար հասկացողությունը, երբ խոսքը վերաբերում է հոգևորականների մասին։ Դեռ բոլշևիկյան ժամանակաշրջանում ձևավորված այս արտահայտությունը հիմա ակտիվ կերպով օգտագործում են նեոլիբերալները՝ փորձելով այդ կերպ վարկաբեկել եկեղեցին։ Իրականում միջնադարում հե՛նց եկեղեցին է եղել լուսավորության տարածողն ու պահպանողը, հայ առաջատար գիտնականները և ուսուցիչները եկեղեցականներ են եղել։

Նման հարձակումների երկրորդ ու հիմնական նպատակը դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդման արգելումն է, ինչը, հավանաբար, ներկաները սպառնալիք են դիտարկում իրենց գաղափարների տարածման համար։ Բացառված չէ, որ այդ առարկայի արգելումից հետո սկսեն նոր առարկաներ պարտադրվեն, որոնք դեմ կլինեն հայ ավանդական ընտանիքին ու նրա արժեքներին, և իբրև թե, եվրոպական արժեքներ անվան տակ, կսկսեն ներմուծվել՝ խաթարելով մեր երեխաների հոգևոր դաստիարակությունը, մեր ազգային արժեքները։

Լրահոս

Ամենաընթերցվածը