Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

am es
mek-nor-namakanis-nvirvac-mecanoun-hayer-silva-kapoutikyani-cnndyan-100-amyake-temayin

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում հունվարի 22-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: Այս մասին տեղեկանում եքն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի գրող, բանաստեղծուհի և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ