Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 65 անգամ. Արցախի ՊԲ

am
mek-sabatoum-hakarakorde-hradadare-xaxtel-e-aveli-qan-65-angam-arcaxi-pb

Օգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:  

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս

Նմանատիպ նորություններ