Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնարկել է Արգենտինայի և Հայաստանի միջև իրականացվող գյուղատնտեսական երկրորդ առաքելությունը

am es
meknarkel-e-argentinayi-e-hayastani-mije-irakanacvox-gyouxatntesakan-erkrord-araqeloutyoune

Նոյեմբերի 5-ին մեկնարկեց Արգենտինայի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող «Փորձացուցադրական դաշտի ստեղծման ինստիտուցիոնալ ամրապնդման» արգենտինական երկրորդ գյուղատնտեսական առաքելությունը:

Այս մասին տեղեկանում են ՀՀ-ում Ագենտինայի դեսպանությունից:

INTA-ի մասնագետներ ագրոնոմ ինժեներ Կառլոս Գալմարինին և տնտեսագետ Լուիս Կաբալյերոն, դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի, ՀԲԸՄ Արգենտինայի նախագահ Ռուբեն Քեդիկյանի և «Հայաստանի հողեր» ընկերության ագրոնոմ ինժեներ Գաբրիել Մեղրունիի ուղեկցությամբ, այցելեցին Արմավիրի մարզ, որտեղ հանդիպեցին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի հետ:

Պատվիրակությունն այցելեց մարզի մի քանի հողատարածքներ` ուսումնասիրելու այնտեղ փորձարարական դաշտի ստեղծման հնարավորությունները, որի նպատակն է ցուցադրել ավանդական արտադրողականության նկատմամբ այլընտրանքային տեխնոլոգիաներն ու մեթոդներն ու գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի արդյունավետության բարձրացման վրա հնարավոր ազդեցությունը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ