Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը ԱՄՆ

am es
meknarkel-e-poxvarcapet-mher-grigoryani-asxatanqayin-ayce-amn

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ապրիլի 11-ին փոխվարչապետի այցը մեկնարկել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի, այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ հանդիպումներով:

Հանդիպումների ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև շեշտվել է վերջերս հաստատված «Երկրի գործընկերության շրջանակ 2019-2023» ռազմավարական փաստաթղթի կարևորությունը համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից: Զրուցակիցներն անդրադարձել են ռազմավարական փաստաթղթից բխող հիմնական ուղղություններով առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում: Այդ համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումների հիմնական շրջանակը: Փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության շարունակականությունը հատկապես՝ կապիտալի շուկայի զարգացման, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում:

Փոխվարչապետը և Համաշխարհային բանկի պաշտոնյաները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և մտքեր փոխանակել դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Գեորգինա Բեյքերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վիբկե Շլոմերը և տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՄՖԿ-ի կողմից Հայաստանում մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ ՄՖԿ-ն աջակցություն կցուցաբերի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում՝ վստահեցնելով, որ դա կնպաստի երկրում առավել թափանցիկ և գրավիչ բիզնես միջավայրի ստեղծմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ