Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

am es
meknarkel-e-tourq-adrbejanakan-hamatex-zoravarjoutyoune

Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունը: Մասնակցելու համար դեռ ապրիլի 22-ին ժամանել էր թուրքական ստորաբաժանում:

Զորավարժությունը անցկացվում է Բաքվից դեպի արևմուտք շուրջ 30կմ հեռավորության վրա գտնվող զորավարժարանում: Ադրբեջանական կողմից մասնակցում են Ադրբեջանի ԶՈւ 4-րդ (թիկունքային՝ Բաքվի կորպուս)կորպուսի ստորաբաժանումները:

Վարժանքներին ներգրավված են Տ-90 և Տ-72 տանկեր, ԲՏՌ-82Ա զրահափոխադիչներ, բազմանպատակային SandCat զրահամեքենաներ, հրետանային միջոցներ, դյուրակիր ԶՀՀ-ներ, Մի-24/35 հարվածային և Մի-8/17 բազմանպատակային ուղղաթիռներ:

Զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների ստորաբաժանումների համատեղ գործողությունների մշակման և իրագործման կարողությունների բարձրացումն է:

Վարժանքները տևելու են մինչև մայիսի 3-ը:

Նման ձևաչափով զորավարժություն Ադրբեջանում անկացվել էր 2017 թվականին, ընդ որում՝ հենց այս օրերին: Դրան ներգրավվել էին շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային համակարգ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ