Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Մեկնարկում է 11-րդ «ՌեԱնիմանիան»

am
meknarkoum-e-11-rd-reanimanian

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն այս տարի տեղի կունան հոկտեմբերի 24-29-ը: Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Ներկայացված են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից: Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:

Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում կինոփառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը նշեց, որ փառատոնին ներկայացված ֆիլմերը շատ թարմ են, հին ֆիլմեր չեն ներառվել։

Փառատոնի լիամետրաժ ծրագրում 4 ֆիլմեր են  ներառվել, որոնք մասնակցել են միջազգային կինոփառատոններին։ Կինոքննադատի խոսքվ, ֆիլմերն ընտրելիս շեշտը դրվել է որակի, ոչ թե քանակի վրա։

«ՌեԱնիմանիայի» շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:

Ինչպես Մարտիրոսյանը նշեց, փառատոնի փակման արարողությանը կցուցադրվեն Հյու Վելշմանի գալիք ծրագրից բացառիկ կադրեր։

Բանախոսները ընդգծեցին նաև, որ կարճամետրաժ մրցութակին ծրագրում ներկայացվել են հայ երիտասարդներ անիմատորների աշխատանքներ, ինչը ողջունելի է։

Լրահոս

Նմանատիպ նորություններ