Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել. Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ առանձնազրույցի մասին

am
menq-el-enq-mard-e-karox-enq-mimyanc-het-spvel-mnacakanyane-mamedyarovi-het-arancnazrouyci-masin

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին տված ճեպազրույցում խոսել է իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ առանձնազրույցի մասին նկատելով՝ դա նորմալ երևույթ է նման շրջանակներում: 

Հարցին, թե ՀՀ Արտաքին գործերի նախարարն Ադրբեջաննի իր  գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ առանձնազրույց ունեցե՞լ է, Զոհրաբ Մնացականյանն ասել է․ «Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»։

   Հարցին, թե ղեկավարների հանդիպմանն անդրադարձ եղե՞լ է և ուրվագծվու՞մ է, արդյոք, առաջիկայում, Մնացականյանն ասել է․

«Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկսզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ