Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Մենք ՀԱՊԿ-ում հաջողել ենք. Փաշինյան

am
menq-hapk-oum-hajoxel-enq-pasinyan

ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք: Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձավ այն կարծիքներին, թե Հայաստանը ձախողվել է ՀԱՊԿ-ում:

«ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, քանի որ այսօր ՀԱՊԿ-ում մեր ձայնը լսելի է: Մենք ասում ենք մեր ասելիքը, և մեր նկատմամբ հարգանքը մեծացել է: Ժամանակավոր պաշտոնը մեր կողմից՝ մեկ ամիս ավել, թե պակաս զբաղեցնելը ևս գնահատման չափանիշ է: Ես չեմ կարող որևէ մեկին արգելել, որ դա վերցնի որպես գնահատման չափանիշ, սակայն դրանք ինձ համար բոլորովին այլ են»,-ընդգծեց Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ