Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Մենք կուսակցական ռասիզմով չենք առաջնորդվելու. Սուրեն Պապիկյան

am
menq-kousakcakan-rasizmov-cenq-arajnordvelou-souren-papikyan

Նախարարությունը, մարզպետարանը որևէ համայնքապետի պաշտոնազրկելու լիազորություն չունեն: Այսօր այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ կան այնպիսի համայնքապետեր, որոնք ընտրվել են տարբեր չարաշահումների արդյուքնում: Ուստի, համայնքի բնակիչների կողմից կա արդարացի պահանջ՝ նրանք այլևս չեն ուզում աշխատել այդ համայնքի ղեկավարի հետ: Ըստ էության, կա ընտրված համայնքապետեր, որոնք օրենքով պաշտպանված են, միևնույն ժամանակ կա համայնքի բնակիչների արդարացի ձայնը: «Նախարարությունը ՏԻՄ օրենքում փոփոխություններ է նախաձեռնել: Փորձում ենք ներդնել մեխանիզմ ոչ թե ազատվելու, այլ ՀՀ քաղաքացու ձայնը լսելի դարձնելու համար: Ես կարծում եմ, որ այս հարցում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտ: Այսինքն, համայնքը հանրաքվեով արտահայտվի՝ կողմ է համայնքապետի հետագա գործունեությանը, թե ոչ: Սա կվերաբերի խնդրահարույց համայնքներին, ոչ բոլոր համայնքներին»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք այդ մեխանիզմը կվերաբերի նաև «Իմ քայլի» համայնքապետերին, քանի որ մարդիկ նրանցից ևս դժգոհ են: Այս առիթով Պապիկյանը ասաց.

«Մենք կուսակցական ռասիզմով չենք առաջնորդվելու: Մեզ համար կարևոր է համայնքի բնակչի ձայնը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ