Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Մենք մեծ պլաններ ունենք, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը. Հայկ Մարության

am es
menq-mec-planner-ounenq--inc-hrajarakani-masin-e-xosqe-hayk-maroutyan

Մենք մեծ պլաններ ունենք, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղքապետ Հայկ մարությանն այսպես արձագանքեց իր հրաժարականի մասին հարցերին:

«Մենք նոր ենք սկսել.  6500 քմ մեր մանկապարտեզներից վերադարձրել  ենք համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք մեր բյուջեն, ետ ենք բերում մեր այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, սեփականաշնորհումները, մեծ կառուցապատում ենք սկսում, մենք մեծ պլաններ ունենք, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը»:

Շարունակելով խոսքը՝ քաղաքապետը նաև ընդգծեց, որ սկսել են նոր տեխնիկական միջոցներ ձեռք բերել, որոնք նախկինում երբեք քաղաքապետարանը չի ունեցել. «Մենք բացել ենք նոր հիմնարկներ, որոնք երբևիցե չեն եղել, Երևանի քաղաքապետարանը երբեք ոչ մի տեխնկա չի ունեցել, իսկ մենք այսօր ունենք տեխնիկայի մեծ պաշար և պատրաստվում ենք էլի ունենալ, որպեսզի անկախ լինենք և կարողանանք իրագործել մեր առջև դրված խնդիրները: Այս ամենի հետ մեկտեղ ինչպե՞ս կարող է մարդ հրաժարական տալ»,- նշեց Հայկ Մարությանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ