Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Մենք սիրում ենք փքել, ուռեցնել օտարինը, երբեմն նաև մերը, բայց այն, ինչն իրապես ոչ մի արժեք չունի. Կոմիտաս

am
menq-siroum-enq-pqel--ourecnel-otarine--erbemn-nae-mere--bayc-ayn--incn-irapes-oc-mi-arjeq-couni-komitas

Պատառիկներ Կոմիտասի և Թումանեանի զրոյցներից

/առնուած Վահան Տէր-Առաքելեանի՝ Կոմիտասի ամէնասիրելի աշակերտներից մէկի յուշերից/

 

- Այո, բայց մեր էսպէս կոչուած բարձր խաւի լսողները ժողովրդական երգին վերաբերվում են քմծիծաղով և առանց ամաչելու ասում են, որ նրանից աթարի հոտ է գալիս:

- Աւելի ւատ այդպէս ասողների համար, որովհետև ժողովրդական երգի բնորոշ հոտը հայոց լեռնաշխարհի գունագէղ ծաղիկների անոյշ բոյրն է. նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած... Է՜հ, Օհաննէս... խօսենք անկեղծաբար, Հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք, մենք քաշվում, ամաչում ենք բացեբաց գնահատել, մանաւանդ սիրել մեր արժեքները, լինի դա կուլտուրական նուաճում, թե կուլտուրական դէմք, անձնավորութիւն:

- Էդ դրուստ ես ասում,- վրա բերեց Թումանեանը:

- Կասեմ աւելին, ստրկամիտ մարդուն հատուկ մոլութեամբ փնովելով մերը՝ մենք սիրում ենք փքել, ուռեցնել օտարինը, երբէմն նաև մերը, բայց այն, ինչն իրապէս ոչ մի արժեք չունի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ